Կայացել է աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությամբ և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հունվարի 26-ին կայացած անդրանիկ նիստը վարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցել են համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մասնակցության համար շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին: Նա կարևորել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի իրականացումն արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով