Կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Քննարկվել են նաև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով