Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը։

«Ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն երբեք չպետք է դառնա թիրախ կամ նույնիսկ ենթարկվի ազդեցության: Սա Ռուսաստանի հերթական բարբարոսական հարձակումն է քաղաքացիական օբյեկտների վրա, որը ցույց է տալիս խաղաղության ձգտման բացակայությունը։ Ես լիակատար համերաշխությունն եմ հայտնում դիվանագիտական անձնակազմին»,- նշել է Կալասը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ նշել է, որ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի անտեսումը «նոր բարձունքներ է նվաճում»։

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակն էլ հայտնել է, որ ռուսական հրթիռակոծության հետևանքով Կիևում վնասվել են նաև Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի դեսպանությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով