Ծնողներին խոստացան Կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել հանդիպման պահանջին․ նրանք մեկ ժամով բացեցին պողոտան |news.am|

news.am: Ազատ գյուղի զինվորական կացարանից հրդեհից զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից փակ էին պահում Տիգրան Մեծի պողոտան, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

Ոստիկանները նշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջը փոխանցվել է Կառավարությանը։ Նիստի ավարտից հետո ծնողները հանդիպման մասին պատասխան կստանան։ Ծնողները նշեցին, որ մինչեւ 10։30 կբացեն ճանապարհը։

Հիշեցնենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով