Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ. ԱՆ

Ամեն տարի մայիսի 31-ին աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ ընդգծելով ծխախոտի օգտագործման առողջական ռիսկերը և ծխախոտի սպառումը նվազեցնելու արդյունավետ քաղաքականությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում։ «Ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենամեծ վտանգներից մեկն է, որին երբևէ բախվել է աշխարհը:

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ։

Ծխախոտի բոլոր տեսակները վնասակար են, և ծխախոտի ազդեցության անվտանգ մակարդակ չկա:

Ծխելը դադարեցնելու թեժ գիծ` 060 44 00 01»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով