Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ մատուցվեց. Գարեգին Բ–ն տերունական աղոթք հնչեցրեց |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակության ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ։

Ծիծեռնակաբերդ էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Գարեգին 2–րդը հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։

Կաթողիկոսը տերունական աղոթք հնչեցրեց, անցկացրեց զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։

Ամենայն հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ եկավ ՀՀ բարձրագույն ղեկավարության հեռանալուց հետո։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով