Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց  150 և 154 կգ և նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց միայն 182 կգ: Երկամարտի 336 արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով