Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժության ընթացքում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով