Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Կոնֆլիտին նշել է, որ այս միջոցառումը չպետք կապել քաղաքականության հետ։
Ես անձամբ կարող եմ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման մեկնարկից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»,- գրել է Կոնֆլիտին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է, որ միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների ու արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից: