Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տպավորված է երևանյան առաջնությամբ |armenpress.am|

armenpress.am: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միհալովիչը տպավորել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:

«Եվրոպայի ֆեդերացիան շատ ուրախ է, որ մրցումներն անցկացվում են Հայաստանում: Հայկական սպորտը, մասնավորապես, ծանրամարտը աշխարհում լայն տարածում ունի։ Ուրախ ենք, որ Երևանը ընդունել է 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Կազմակերպվածությունը տպավորիչ է, միանգամայն ակնհայտ է, որ աշխատանք է տարվել այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միհալովիչը: 

Վերջինս շեշտեց, որ սպորտն իր արժեքներն ունի․ «Այստեղ մենք բոլորս ընկերներ ենք և ուրախ ենք պահպանել ոլորտում եղած արժեքները։ Ցավոք, երբեմն, որոշ մարդիկ դա չեն հասկանում՝ փչացնելով եղած մթնոլորտը և դժվարություններ ստեղծելով բոլորիս համար»,- ընդգծեց նա՝ հավանաբար ակնարկելով Ադրբեջանի դրոշը վառելու հետ կապված միջադեպը, որը եղավ առաջնության բացման արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը ևս իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր առաջնությանը ու հաստատել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում անվտանգության բարձր մակարդակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով