Ծանրամարտի ԵԱ․ Անուշ Արշակյանի արդյունքը |armsport.am|

armsport.am: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ուներ: Կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Անուշ Արշակյանը:

Արշակյանը, հանդես գալով B ենթախմբում, պոկում վարժությունում հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը, գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրց 8-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Անուշը 104 կիլոգրամ բարձրացրեց երկրորդ մոտեցումից: Այս վարժությունում Արշակյանը 7-րդն էր: Երկամարտում ընդհանուր 184 կգ արդյունքով Արշակյանը զբաղեցրեց 9-րդ տեղը։

B և C ենթախմբերում երկամարտի 202 կգ արդյունքով լավագույնը Իսպանիայի ներկայացուցիչ Անասագաստի Մարտինեսն էր:

Այսօր երեկոյան կանանց 64 կգ քաշայինների պայքարում կանցկացվի A ենթախմբի մրցումները, ինչից հետո այս քաշային կարգում կամփոփվեն վերջնական արդյունքները:

Վաղը՝ ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը՝ հանդես գալով 81 կգ քաշային կարգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով