Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու առնչությամբ:

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, պաշտոնատար այլ անձինք:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին: Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի վիշտը և մաղթում տոկունություն ու ուժ այս դժվարին պահին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից վերադառնալիս Իրանի նախագահի  ուղղաթիռը կործանվել է երկրի Վերզեգան շրջանում: Զոհվել են նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ուղեկցող անձինք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով