Խոհրդարանում սկսելու եմ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց․ Էստոնիայի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսելու։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես կսկսեմ այդ գործընթացը Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Էստոնիայի ԱԳ նախարարը դեկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով Հայաստանում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով