«Խնդիր կա, մեր համապատասխան մարմիններն աշխատում են ռուս գործընկերների հետ». Գնել Սանոսյանը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին |aysor.am|

aysor.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատում է՝ Վերին Լարսում խնդիր կա։

«Խնդիրը կա, այո, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը` չէ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՝ նախարարն արձագանքեց. «Սահմանի վրա տեսչական մարմինը ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, մեր համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով