Խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով զգուշավոր լավատեսություն ունեմ. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

ՀՀ իշխանություններն Ադրբեջանից արդեն ստացել են խաղաղության օրակարգի հետ կապված հերթական առաջարկներն ու այժմ հերթական պատասխանը տալու մեր հերթն է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի հերթական առաջարկներ է փոխանցել, դա նոր չէ։ Ես չեմ հասկանում` ինչու է դա նորից մամուլում շրջանառվում։ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից արդեն որոշակի ժամանակ է, ինչ ստացել են խաղաղության օրակարգի հետ կապված հերթական առաջարկներն ու այժմ մեր հերթն է` հերթական պատասխանը տալու»,– ընդգծեց Միրզոյանը։
Ըստ նրա` եթե հայկական կողմը ստանա նաև Ադրբեջանի ղեկավարի հաստատումը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումների մասին, ապա դա ևս մի քայլ առաջ կլինի։
«Խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով կրկին ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»,– իր խոսքը եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով