Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, երբ Ադրբեջանն անվերապահ ճանաչի ՀՀ տարածքային աբողջականությունը. Սարգիս Խանդանյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ատաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ նա ասաց, թե շատ կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«Երբ այն սկզբունքները, որոնք արտահայտվում են խաղաղության պայմանագրի մեր տարբերակում, Ադրբեջանի կողմից ընդունելի լինեն, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել, այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»,- ասաց Խանդանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով