civilnet.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը կարծում է, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության հաստատման խնդրի «իրատեսական և արդարացի» լուծում է ենթադրում։
«Կարծում եմ, որ «խաղաղության խաչմերուկը», որը ՀՀ կառավարությունը ներկայացրել է, շատ իրատեսական, արդարացի լուծում է խնդրի։ Մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է կոնկրետ խնդիրներին անդրադառնա, սահմանազատումը պետք է հստակ լինի, որ հետագայում վայրագություններ չդրսևորվեն»,- հունվարի 10-ին Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Հունաստանի արտգործնախարարը։
Նա նշում է, որ ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ բոլոր քայլերը խաղաղության և տարածաշրջանի բարգավաճմանը հասնելու համար։