Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 18։20֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով