Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորման

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն է հայտնում նրա խոսնակ Արման Մուսինյանը։

Նա գրել է․ «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից»:

Հիշեցնենք՝ խոսնակը ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով