Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման |1lurer.am|

1lurer.am: Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար:

Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։

Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Վաչե Ղազարյանը միջնորդել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, Սուրեն Ղազարյանին՝ 10 տարվա ազատազրկման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով