Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում մի քանի օդային թիրախ են ոչնչացրել, որոնք, ենթադրաբար, թռչում էին Ուկրաինայից։ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА գործակալությունը։

«Ժամը 19:04-ին հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքում՝1,5 կմ բարձրության և 6,5 կմ հեռավորության վրա մի քանի թիրախ են ոչնչացրել», – նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ թիրախները հարվածային անօդաչուներ են եղել, որոնք թռչել են Ուկրաինայից։

Բելառուսի նախագահը հավելել է, որ Յարոսլավլի տարածքում խոցված օդային թիրախների մասին տեղեկությունը Մինսկն արդեն փոխանցել է Մոսկվային։ Նա նաև ընդգծել է, որ Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով