Լուի Բոնոն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը |tert.am|

tert.am: Մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ասպեկտները։

Բայրամովը խոսել է Մյունխենի և Բեռլինի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքների և խաղաղության հաստատման գործընթացում Ադրբեջանի ակնկալիքների մասին։ Նա Բոնոյի ուշադրությանն է ներկայացրել Բաքվի դիրքորոշումը խաղաղության գործընթացի մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք բաց են մնում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով