Լոռու ու Տավուշի մարզերում վնասվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիները |azatutyun.am|

azatutyun.am: Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիների վնասման հետևանքով Հայաստանում բջջային ու ինտերնետ կապի սահմանափակումներ կան, «Ազատությանը» հայտնում են «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից։

Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի ավագ մասնագետի՝ մալուխներից մեկը Կիրանցի շրջանցիկ ճանապարհի կառուցման պատճառով է վնասվել, մյուսը՝ Լոռու մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։

«Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից փոխանցում են, որ խափանումները կվերացվեն առաջիկա ժամերին։ Տեխնիկական թիմն աշխատում է կապի վերականգման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով