ԼՂ–ից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 
Հնարավորությունն ընձեռվում է հոկտեմբերի 1-ից` ամենօրյա ռեժիմով։ ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.
 

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք

 

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք

 

Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք

 

Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք

 

Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք։

 
Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով