ԼՂ-ից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում․ վարչապետի խոսնակ |news.am|

news.am: Արդեն կատարվել են միանվագ օգնության առաջին վճարումները, գործընթացը կշարունակվի երկուշաբթի։ Այս մասին հերթական մամուլի ասուլիսին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանն ասաց, որ Արցախից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում։

Բաղդասարյանը նշեց, որ 13 415 անձ կամ 13.5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում` պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։

Նա ասաց, որ 8000 աշակերտ հաճախում է ՀՀ կրթական տարբեր հաստատություններ, որը կազմում է դպրոցահասակ երեխաների մոտ 32 տոկոս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով