ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կգործի կրթաթոշակի ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ 2023 թվականի համար` 659 790 հազար դրամ և 2024 թվականի համար` 1 մլրդ 325 մլն դրամ:

Հաստատվել է պետական ոսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերի ցանկը։

Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը համաձայն ուսանողի և ՈՒՀ-ի միջև կնքվող պայմանագրի, փոխանցվելու է ՈՒՀ-ին` 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով