ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժկենտրոններում՝ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ 

Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս գործընթացը հնարավորություն է տալիս պետությանը ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը։

Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխաներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով