Լինդա Յակարինոն կփոխարինի Իլոն Մասկին Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնում |hetq.am|

hetq.am: Գործարար Իլոն Մասկը կլքի Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այդ մասին նա գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում։

Մասկի խոսքով՝ նա արդեն իսկ գտել է նոր գլխավոր տնօրենին, որն աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթ անց։ Խոսքը Լինդա Յակարինոյի մասին է, որը մինչ այս զբաղեցնում էր NBCUniversal-ի գլոբալ գովազդի և գործընկերության բաժնի ղեկավարի պաշտոնը։ 

Մասկը կզբաղեցնի տնօրենների խորհրդի նախագահի ու ընկերության տեխնիկական տնօրենի պաշտոնը։ 

«Ուրախ եմ ողջունել Twitter-ի նոր գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոյին»,- գրել է Մասկը։

Գործարարի խոսքով՝ Յակարինոն հիմնականում կզբաղվի ընկերության բիզնեսի վարմամբ, իսկ ինքը «կկենտրոնանա արտադրանքի մշակման ու նոր տեխնոլոգիաների վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով