Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել, որոնցից 4-ը հաջողվել է որսալ, իսկ 10-ն ընկել են բաց տարածքներում։

Այս մասին ասված է բանակի թելեգրամյան ալիքում։

«Իսրայելի հյուսիսում արձակումների մասին նախնական տեղեկություններից հետո մոտ 15 հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից: Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է հրթիռներից չորսը: Արձակված հրթիռներից տասն ընկել են բաց տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով