Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լեհ պատգամավորներին ուղեկցել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ Ազգային ժողովից։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը հայտարարել է, որ Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ։ Նա նշել է, որ դա պետք է դաս լինի բոլորի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով