Լեհաստանի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին՝ կապված նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեհաստանի արևելքում ընկած հրթիռների հետ, որոնք, ըստ լեհական կողմի, ռուսական արտադրության են։ Այս մասին լրագրողներին ասել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինը։
«Նախարարը դեսպանին է ներկայացրել դիվանագիտական նոտա, որը նկարագրում է իրավիճակն ու մեր տեսակետը՝ այս ամբողջ իրադարձության վերաբերյալ։ Դեսպանն ի գիտություն է ընդունել այն և հեռացել ԱԳՆ-ից»,- ասել է Յասինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի ԱԳ նախարարը բացատրություն ստանալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։
ՌԴ ՊՆ-ն հերքել է Լեհաստանի տարածք հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։
Լուսանկարը՝ AP