news.am: Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) ստորին պալատը ընդունել է բանաձեւ, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչությանը սատարող երկիր։
Բանաձեւին կողմ է քվեարկել 231 պատգամավոր, 226 խորհրդարանական չի մասնակցել այս քվեարկությանը։
«Լեհաստանի Հանրապետության Սեյմը Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է պետություն, որը սատարում է ահաբեկչությանը եւ կիրառում է ահաբեկչական մեթոդներ»,- նշվել է փաստաթղթի տեքստում։
Բանաձեւի տեքստում հավաստիացվել է, որ Ռուսաստանն ուղիղ պատասխանատվություն է կրում 2014թ. հուլիսին «Մալայզիական ավիագծերի» ինքնաթիռի (MH17 չվերթ) կործանման եւ Սմոլենսկի մոտ 2010թ. ապրիլին լեհական կառավարական ինքնաթիռի վթարի համար։