Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար մեքենաների համար: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պատճառը եղանակային պայմաններիի վատթարացումն է։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Լարսը փակ է բեռնատարների համար: Փակ է նաև Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: