Լարսի ավտոճանապարհը մի քանի ժամ փակ կլինի. վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ |news.am|

news.am: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգմամբ պայմանավորված՝ ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով