Լարսը ժամանակավորապես փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Ռազմավիրական ճանապարհը ժամանակավորապես փակվել է մեծ բեռնատարների համար: Այդ մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ 2024 թ. հունվարի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 07.30-ից արգելվում է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր տեղամասում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ, մինչև հատուկ կարգադրություն կարվի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով