Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

azatutyun.am:

Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունն այսօր ողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է։

«Ոչ մի արտառոց շարժում չի նկատվել», – ասված է առաքելության X-ի գրառման մեջ։

 

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով այս գրառումը, իր հերթին գրել է, որ լավ է ունենալ հաստատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից, որ ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։

«Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ստեղծել։ Մենք բաց ենք մնում Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար», – նշել է նա:

 

Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը պնդել էր, թե սահմանի տարբեր հատվածներում «հայկական զինված ուժերի ակտիվ տեղաշարժ է նկատում», ապա սպառնացել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այս հաղորդագրությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով