Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

«Քննարկվել են Սիրիայի հարցով Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մոսկվայում կայացած հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները: Հանդիպումից հետո աշխատանքներ են սկսվել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախապատրաստման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով