Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։
 
«Հատուկ շեշտադրվել է սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
 
Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարման անայլընտրանք լինելը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։
Նախարարները նաև ընդգծել են, որ այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքների կատարումը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերն արդյունավետ չեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով