Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լավրովը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լարվածության թուլացմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով