Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ ավիավթարի հետևանքով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Շարունակելով դիվանագիտական ​​հանդիպումներն ու շփումները՝ ես հեռախոսազանգ ստացա իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից»,- գրել է Բաղերի Քանին։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ երկրի հյուսիս-արևմուտքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով