Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի նոյեմբերի 9-ի համաձայնագրի և Հաագայի դատարանի կարգադրության համաձայն․ Հոկստրա |1lurer.am|

1lurer.am: Նիդերլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան։

«Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։ Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,- նշել է դիվանագետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով