Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ՊՆ |news.am|

news.am: Ապրիլի 13-ին իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից:

«Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով