Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից հանելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: Իրաքի և ԱՄՆ-ի միջև միջազգային կոալիցիայի զորքերն արաբական երկրից դուրս բերելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, այս պահին հստակ որոշում կամ ժամանակացույց չկա։

Այդ մասին հայտնել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։

«Ամերիկյան կողմի հետ բանակցությունները Իրաքում ամերիկյան զորքերի կամ կոալիցիոն ուժերի առկայության կամ բացակայության վերաբերյալ շարունակվում են»,- ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։

Հարցին, թե կա՞ արդյոք դուրսբերման ժամանակացույց, Հուսեյնը կրկնել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։

Վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանին դեռ հունվարի 10-ին ասել էր, որ Իրաքը ձգտում է իր տարածքից դուրս բերել միջազգային ռազմական կոալիցիան, որը ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։ Վարչապետն ասել էր, որ Իրաքն արդեն կարող է իրեն պաշտպանել ահաբեկչությունից։ Այնուհետև՝ փետրվարի սկզբին, Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ արեց արագորեն համաձայնագիր կնքել միջազգային կոալիցիայի երկրների զորքերը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով