Իրաքի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին |shantnews.am|

shantnews.am: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, որպեսզի նրան բողոքի նոտա ներկայացնի Իրաքի տարածքին ամերիկյան հարվածների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտնել էր, որ երկրի տարածքին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 25-ը։

Նաև ընդգծվել է, որ Իրաքի հետ հարվածները համակարգելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը սուտ է, և ԱՄՆ օդային հարվածները ագրեսիա են։

Հիշեցնենք, որ Իրանը և Սիրիան դատապարտել էին ամերիկյան բանակի հարձակումներն Իրաքի և Սիրիայի տարածքների վրա և հանդես են եկել քննադատական հայտարարություններով։

Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։ Իրանի արտաքին գերատեսչությունը նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։

Սիրիայի ԱԳՆ-ն ևս հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի արևելքում խախտում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով