Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էին առաջարկել

Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:

Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին:

Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 123-րդ կմ-ին կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Երևանի բնակիչ 47-ամյա վարորդը վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք է առաջարկել:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով