Իրան-Թուրքիա սահմանային գոտում տեղի ունեցած 4.3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում․ ՆԳՆ

Ապրիլի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝  Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով