Իրանում պակիստանյան ավտոբուսի վթարի հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել |panorama.am|

panorama.am: Առնվազն 28 մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել Իրանում Պակիստանից Իրաք մեկնող շիա ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով։ Այդ մասին  հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին: .

«Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Իրանի կենտրոնական Յազդ նահանգում»,- գործակալության տարածած տեղեկությունը ներկայացնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ վթարի ամենահավանական պատճառը կարող էին լինել արգելակների խափանումն ու վարորդի անուշադրությունը։

Ուխտավորները մեկնում էին Իրաք՝ մասնակցելու Արբաինին՝ երթին՝ նվիրված Իմամ Հոսեյնի և նրա 72 կողմնակիցների հիշատակին, ովքեր զոհվել են 680 թվականին Քարբալայի ճակատամարտում: 2024 թվականին Արբաինը տեղի կունենա օգոստոսի 25-26-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով