Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարարին՝ բրիտանական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով |news.am|

news.am: Իրանցի նախկին պաշտոնյա Ալիռեզա Աքբարին շաբաթ օրը մահապատժի է ենթարկվել բրիտանական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Mehr-ը:

Իրանի դատական մարմինները մահվան դատավճիռ են կայացրել Աքբարիի նկատմամբ, որը ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով:

Աքբարիի դատավարությունը տեղի է ունեցել նրա փաստաբանի ներկայությամբ, իսկ մահվան դատավճիռը կայացվել է «հիմնավորված ապացույցների» հիման վրա:

Իրանի գերագույն դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել հետո Աքբարիի պաշտպանության կողմից բողոքարկումը ներկայացնելուց հետո:

Իրանի հետախուզության նախարարությունը չորեքշաբթի կեսօրին հայտարարության մեջ լրացուցիչ մանրամասներ է ներկայացրել Աքբարիի և նրա ձերբակալության մասին: Նախարարության տվյալներով՝ Աքբարին մի քանի անգամ գաղտնի կենտրոններից ստացված տեղեկատվությունը փոխանցել է հակառակորդի լրտեսական ծառայությանը՝ «լիովին գիտակցելով» իր գործողությունները։

Իրանական ուժերը Աքբարիին նկատել են, երբ նա Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հանդիպել է բրիտանական հետախուզության մի քանի աշխատակիցների հետ։ Նա մեկնել է դիվանագիտական ներկայացուցչություն վիզայի համար, ասվում է հայտարարության մեջ, որտեղ նաև նշվում է, որ նա «ՄԻ-6-ի լիիրավ աշխատակից է դարձել Եվրոպա իր անձնական ուղևորությունների ժամանակ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով