Իրանում հեղեղումները 21 մարդու կյանք են խլել |factor.am|

factor.am: Իրանի հարավարևմտյան Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 21-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Iran International գործակալությանը։

«Սաստիկ անձրևները և դրանց հաջորդած հանկարծակի ջրհեղեղները ուրբաթ օրը Իրանի հարավարևմտյան Ֆարս նահանգի երեք քաղաքներում հանգեցրել են առնվազն 21 մարդու մահվան»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Գործակալության փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքներ են իրականացվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով