Իրանում բռնկված բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է առնվազն 185 հոգի. իրավապաշտպաններ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում երիտասարդ կնոջ մահվանը հետևած անկարգությունները շարունակվել են նաև կիրակի օրը՝ ի հեճուկս իշխանությունների բռնաճնշումների, հաղորդում է Reuters-ը: Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ՝ ցույցերի ընթացքում առնվազն 185 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ:

Հակակառավարական ակցիաները, որոնք սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորության ժամանակ նրա քրդաբնակ Սաքեզ քաղաքում, վերածվել են Իրանի հոգևոր առաջնորդների համար վերջին տարիների ամենամեծ մարտահրավերի, ցուցարարները կոչ են անում տապալել Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«Առնվազն 185 մարդ, այդ թվում՝ առնվազն 19 երեխա, սպանվել է Իրանում համազգային ցույցերի ժամանակ: Ամենաշատ սպանությունները տեղի են ունեցել Սիստան և Բելուջիստան նահանգում», – հայտարարել է Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների պաշտպանական խումբը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով